Աննա Լուպան
Աննա Լուպան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1922 |
Ծննդավայր | Միգուլենի, Șoldănești District, Մոլդովա |
Վախճանվել է | փետրվարի 23, 1998 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | մոլդովերեն |
Քաղաքացիություն | Մոլդովա և ԽՍՀՄ |
Պարգևներ |
Աննա Լուպան (ռումիներեն՝ Ana Lupan, սեպտեմբերի 12, 1922, Միգուլենի, Șoldănești District, Մոլդովա - փետրվարի 23, 1998, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։ Մոլդովայի պետական մրցանակի դափնեկիր (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Լուպանը ծնվել է 1922 թվականին Մոլդովայի Միհուլենի գյուղում։ Տասնվեց տարեկանից սկսել է աշխատանքային ինքնուրույն կյանք վարել։ Հայրենական պատերազմի տարիներին էվակուացվել է Կրասնոյարսկ, սովորել է Գյուղատնտեսական տեխնիկումում, վերադառնալով Մոլդովա, զբաղվել գրական գործունեությամբ։ 1960 թվականին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։
Առաջին անգամ տպագրվել է 1953 թվականին «Скынтея ленинистэ» ամսագրում։ Գրել է պատմվածքներ, ակնարկներ։ «Քամու թափը» վիպակը լույս է տեսել ռուսերեն «Դնեպր» ամսագրում և առանձին գրքով՝ պատմվածքների հետ միասին։ Ռուսերեն հրատարակվել են նրա վեպերի ու պատմվածքների ժողովածուները։ Իր գրական բեղմնավոր գործունեության շնորհիվ Լուպանը լայն ճանաչում է գտել Մոլդովայի սահմաններից դուրս[1]։ Իր ստեղծագործություններում անդրադարձել է մոլդովական գյուղի խնդիրներին։ Գրել է նաև մանուկների համար[2]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի պետական մրցանակի դափնեկիր (1984)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lupan Ana - scriitoare Արխիվացված 2011-09-12 Wayback Machine
|
- Սեպտեմբերի 12 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մոլդովայում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1998 մահեր
- Քիշնև քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Մոլդովացի գրողներ